12:14 | 06.02.19 | Նորություններ | 4580
Facebook-ի օգտատերերը այսուհետ կարող են ջնջել իրենց կողմից ուղարկված հաղորդագրությունները՝ 10 րոպեի ընթացքում:
Գործառույթը հասանելի է Messenger-ի Android եւ iOS թարմացված տարբերակներում:
TechCrunch-ը գրում է, որ հաղորդագրությունը ջնջելու համար հարկավոր է մատով դիպչել ուղարկված հաղորդագրությանը: Մյուս քայլերին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարում:
Նշվում է, որ հաղորդագրությունը բոլոր զրուցակիցների համար ջնջելու դեպքում, վերջիններս այդ մասին ծանուցում կստանան:
Մինչ օրս գործառույթը հասանելի էր միայն Մարկ Ցուկերբերգին եւ Facebook-ի թոփ մենեջմենթին: Ընկերությունը 2018թ. գարնանը հայտնել էր, որ աշխատում է գործառույթը մասսայական դարձնելու ուղղությամբ: