11:18 | 12.12.18 | Նորություններ | 3152

Samsung-ը՝ աշխարհի խոշորագույն գովազդատու

Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող Samsung Electronics-ը դարձել է գովազդի վրա աշխարհում ամենաշատ գումար ծախսած ($11,2 մլրդ) ընկերությունը:

Վարկանիշը հրապարակել է Ad Age խորհրդատվական կենտրոնը: Նախորդ տարվա համեմատ Samsung-ի ծախսերն աճել են 13%-ով:

Ad Age-ում նշել են, որ Samsung-ի ծախսերի աճը կապված է 2016թ. սկանդալից հետո ընկերության վարկանիշը բարձրացնելու փորձերի հետ: Հիշեցնենք, որ ընկերության արտադրած Galaxy Note 7-ն այդ ժամանակ հանվեց վաճառքից, քանի որ մարտկոցի հետ կապված խնդիրներ ուներ:

Որպես գովազդային ծախսերի աճի մեկ այլ պատճառ նշվում է այն, որ Samsung-ը ստիպված է ավելի ակտիվ մրցակցել չինական արտադրողների, մասնավորապես Xiaomi, Meizu եւ Huawei ընկերությունների հետ, որոնք շուկայում շարունակում են մեծացնել սպառման ծավալները:

Գովազդի վրա ամենաշատ գումար ծախսածների վարկանիշում Samsung-ին հաջորդում են Procter & Gamble ($10,5 մլրդ), L’Oreal ($8,6 մլրդ), Unilever ($8,5 մլրդ) եւ Nestle ($7,2 մլրդ) ընկերությունները:

Թոփ 100 ընկերությունները մեր տարում, ընդհանուր առմամբ, գովազդի վրա ծախսել են $279 մլրդ: