11:33 | 21.11.18 | Նորություններ | 3466

Բլոկչեյն լուծումները WireStock-ի օրինակով կքննարկվեն Hero House-ում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Hero House կենտրոնում WireStock ընկերության համահիմնադիր Վլադիմիր Խոեցյանը կխոսի ընկերության առաջարկած բլոկչեյն լուծումների մասին:

WireStock-ը լուսանկարների առաջին ապակենտրոնացված պահոցն է, ինչպես նաեւ լիցենզավորված հարթակ՝ սթոք լուսանկարչության (Stock photography) համար:

Ընկերությունը ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) հաղթողներից է:

Միջոցառումը կազմակերպվում է YLedger-ի Blockchain days միջոցառումների շրջանակում:

Blockchain days-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ բլոկչեյնին եւ կրիպտոարժույթներին նվիրված միջոցառումներ են անցկացվում: YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ եւ վենչուրային հիմնադրամ: