13:42 | 20.11.18 | Նորություններ | 13873

Beeline-ն ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը

Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային եւ կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» եւ «Սմարթ 15000»:

Փաթեթները հասանելի են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: Դրանք նախատեսված են այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի մեծ փաթեթ։

«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում եւ Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաեւ 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն եւ 100 BeeTV ալիք։

«Սմարթ 9500» եւ «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում եւ Ռուսաստանում, համապատասխանաբար 500 եւ 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի եւ Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաեւ 20000 ՄԲ եւ 30000 ՄԲ շարժական ինտերնետ։

««Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, եւ մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի եւ այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը եւ հարմար, եւ մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ 9500», «Սմարթ 12000» եւ «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator եւ Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու: