15:58 | 08.11.18 | Նորություններ | 11978
Որակի եվրոպական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, 29 տարի առաջ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարել է Որակի միջազգային օր։ Beeline-ում այդ միջոցառումը կայացել է այսօր՝ ընկերության բաժանորդների մասնակցությամբ։
Beeline-ի 12 բաժանորդ հրավիրված է եղել հանդիպելու ընկերության գլխավոր տնօրենին եւ մասնակցելու շրջայցի։ Ընկերությունում նշել են, որ միջոցառմանը մասնակցելու համար ընտրվել են այն բաժանորդները, ովքեր առավել ակտիվ են գնահատում ընկերության ծառայությունները եւ հետադարձ կապ են թողնում, դրանով իսկ հնարավորություն տալով ընկերությանը բարձրացնել ծառայությունների որակը եւ դրանք դարձնել ավելի պարզ եւ հարմար։
«Ես երջանիկ եմ ողջունել Beeline-ում մեր ամենաակտիվ բաժանորդներին, ովքեր պարբերաբար ժամանակ են տրամադրում հարցումներին եւ արտահայտվում են ծառայությունների որակի եւ հարմարավետության մասին։ Եթե մենք տեսնում ենք, որ հաճախորդի պատասխանի մեջ կան ցածր գնահատականներ կամ մասնակցություն պահանջող մեկնաբանություններ, մենք նրա հետ կապվում ենք եւ օգնում ենք խնդիրների լուծման հարցում։ Բոլոր՝ թե դրական, թե բացասական գնահատականները մեզ օգնում են արագ եւ ճիշտ գնահատել ծառայության որակը, անհրաժեշտ փոփոխությունները կատարել, զարգանալ եւ լինել հաճախորդների հանդեպ ամենաուշադիր ընկերությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այս տարվա սկզբից Beeline-ը մշակել է հաճախորդներից ստացված ավելի քան 50,000 պատասխան եւ գնահատական։ Հիմնականում Beeline-ի աշխատակիցների սպասարկումը ստացել է ամենաբարձր գնահատականները։ Այդ հետադարձ կապի հիման վրա փոփոխություններ են կատարվել որոշ սակագներում եւ ծառայություններում, ինչպես նաեւ նոր ծառայություններ եւ ակցիաներ են գործարկվել։
Նշենք, որ 2018թ. նոյեմբերի 5-ից 11-ը նշվում է Որակի եվրոպական շաբաթը, որն անցնում է «Որակը հաջողությու՜ն է» կարգախոսով։