11:06 | 07.11.18 | Նորություններ | 12133

Beeline-ն ամփոփել է 2017 թ. իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը

Beeline-ն ամփոփում է 2017թ. իրականացրած սոցիալական ներդրումների նախագծերը։

Ընկերությունում նշել են, որ լինելով ՎԵՈՆ խմբի մի մաս, Հայաստանում Beeline-ը որդեգրել է խմբի ընդհանուր մոտեցումը եւ իր ջանքերն ուղղում է թվային կրթության ծրագրերի եւ ստարտափների կայացման նախագծերի աջակցմանը։ «Թո՛ղ քո հետքը» ռազմավարության շրջանակում ընկերությունը բացել է Beeline Ստարտափ Ինկուբատորը, որտեղ սկսնակ ստարտափները՝ մենթորների օգնությամբ իրենց գաղափարները զարգացնում են մինչեւ կստանան լիարժեք պրոդուկտ, որը ներկայացնում են պոտենցիալ ներդրողներին։

Երիտասարդ ՏՏ մասնագետների համար Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է հաքաթոն, որի ընթացքում արդիական Big Data թեմայի շուրջ մշակվել են նորարար լուծումներ, եւ լավագույն թիմերը ստացել են պարգեւատրումներ։ Տարվա Ամենավառ նախագծերից մեկը, որին աջակցել է Beeline-ը, դարձել է հերթական «Սեւան ստարտափ սամմիթ-2017»-ը, որին մասնակցել են ստարտափներ ստեղծած շուրջ 1000 մասնակիցներ, ներդրողներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։

Դպրոցականների համար Վորլդ Վիժըն Հայաստանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին անցկացվել են կրթական դասընթացներ, որոնց ընթացքում մարզերի դպրոցականները սովորել են համացանցի անվտանգ օգտագործման կանոնները եւ նկարահանել իրենց մարզերի խնդիրները՝ առաջարկելով լուծումներ։

«Հետեւելով ՎԵՈՆ խմբի մոտեցմանը, մենք էլ նախընտրում ենք երիտասարդներին գիտելիքներ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան այդ գիտելիքների օգնությամբ իրենց իսկ ձեռքերով սեփական կյանքը դարձնել ավելի լավը։ Մեր ընկերությունը մեծ փորձ ունի հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտներում, եւ մենք վստահ ենք, որ կարող ենք կիսվել այդ փորձառությամբ երիտասարդների հետ ու աջակցել Հայաստանում այս հեռանկարային ոլորտի զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի 2017 թ․ կորպորատիվ պատասխանատվության այս եւ այլ նախագծերի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ այստեղ: