11:31 | 17.10.18 | Նորություններ | 3253

Ստարտափների համար նախատեսված մենթորային ծրագիրն ընդունում է հայտեր

ՏՏ ոլորտի ստարտափները կարող են մասնակցել Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ մինչեւ հոկտեմբերի 22-ը:

Հայտերի հիման վրա կընտրվի առնվազն 10 ստարտափ, որոնց համար կանցկացվի մենթորային դասընթաց:

«Ծրագրի ավարտին ընտրված առնվազն 5 ընկերությունները մասնագետների կողմից կստանան անհատական խորհրդատվություն, կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ: Ստարտափները նաեւ կունենան ֆինանսավորման միջազգային հնարավորություններ)»,- նշել են կազմակերպիչները:

Ծրագրին մասնակցել ցանկացող ստարտափը պետք է առաջարկի արդիական խնդիրների լուծումներ, ունենա միջազգայնացման ենթակա մշակված նորարարական գաղափար եւ/կամ պրոդուկտ, բիզնես պլան, թիմ: