16:59 | 16.10.18 | Նորություններ | 11904

Ucom-ի բոլոր բաժանորդները կարող են դիտել հայտնի սերիալներ՝ 4 հեռուստաալիքներով

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալներ ցուցադրող 4 հեռուստաալիքներ։

Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, Дорама եւ ZEE TV ալիքների հեռուստաարտադրանքը։

157-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Amedia Premium HD հեռուստաալիքին, որն իր հեռուստալսարանին ներկայացնում է HBO, Showtime, CBS, FOX, STARZ, Warner, SONY, ABC Studios, BBC-ի կինոստուդիաների լավագույն ծրագրերը: Այն ցուցադրում է այնպիսի հայտնի ֆիլմերի ընտրանի, ինչպիսիք են «Игра престолов», «Шерлок», «Во все тяжкие», «Настоящий детектив», «Черные паруса», «Настоящая кровь», «Подпольная империя», «Родина», «Американская история ужасов»: Հասանելի է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

127-րդ՝ Spike հեռուստաալիքը նախատեսված է սերիալների սիրահարների համար: Հայտնի ու ճանաչված հեռուստասերիալները ներկայացված են ամենատարբեր ժանրերում: Հեռուստաալիքի ուժեղ կողմերից է նաեւ սեփական արտադրության դոկումենտալ ռեալիթի շոուների ցուցադրումը:

Ucom ցանցում 135-րդ՝ Дорама հեռուստաալիքը ներկայացնում է արեւելյան երկրների կինոարտադրանքը: Եթերացանկը լի է կորեական, ճապոնական, չինական բազմաժանր հեռուստասերիալներով եւ կինոնկարներով: Այս ամենը հնարավոր է շուրջօրյա վայելել՝ բարձրակարգ թարգմանությամբ։

116-րդ՝ ZEE TV ալիքը ներկայացնում է հնդկական արտադրության հեռուստասերիալներ, ֆիլմեր եւ հաղորդումներ: Զվարճալի, երաժշտական, դրամատիկ եւ այլ ժանրերում ներկայացվող ֆիլմերը, սիրային անհավանական պատմությունները թե՛ անհատական, եւ թե՛ ընտանեկան դիտման համար են:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։