12:36 | 16.10.18 | Նորություններ | 15008

Beeline-ը մարզերի բնակիչների համար երկու նոր ծառայության փաթեթ է գործարկել

Beeline-ը հայտարարել է երկու նոր ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։

Առաջարկները ներառում են կապի ծառայություններ եւ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար սարքեր՝ սմարթֆոն, 4G մոդեմ, ինտերնետի մեծ ծավալ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն եւ նվեր՝ երկու SIM քարտ։

Մասնավորապես՝ «Մարզային 5500» համալիր առաջարկը ներառում է Xiaomi Redmi 5A սմարթֆոն, 4G մոդեմ եւ ամսական 70 ԳԲ բջջային ինտերնետ։ Սմարթֆոնի դիմաց վճարը կազմում է 10 000 դրամ։ «Մարզային 3500»-ը ներառում է նմանատիպ կապի ծառայությունների փաթեթ եւ համարներ, ամսական գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 50 ԳԲ, իսկ սարքերից բաժանորդին տրամադրվում է 4G մոդեմ։

«Մարզային 5500» եւ «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 եւ 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 24 եւ 18 ամսվա բաժանորդագրությամբ։

«Beeline-ը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ հաճախորդների համար մեր ծառայությունները լինեն առավել պարզ եւ հարմար, հատկապես այն վայրերում, որտեղ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Հայաստանի այդ մարզերի բնակիչներին կօգնի այս նոր բացառիկ առաջարկը, որին միանալով կարելի է ստանալ բջջային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Հատուկ ուզում եմ նշել ինտերնետի մեծ ծավալը եւ փաթեթում ներառված մի քանի համարները, ինչի շնորհիվ առաջարկը դառնում է շատ գրավիչ ողջ ընտանիքի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից: