17:48 | 16.10.18 | Նորություններ | 11733
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են համատեղ բնակարանաշինության ծրագիրը:
Ծրագրի շրջանակում սահմանապահ Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչեւ տարեվերջ երկաթյա վագոն-տնակից կտեղափոխվի քարե տուն:
«Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչեւ տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: