11:55 | 15.10.18 | Նորություններ | 2775
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում օրերս կայացել է HIVE Ventures-ի համահիմնադիր Նինա Աչաջյանի`«Վենչուրային կապիտալ՝ կուլիսների հետեւում» սեմինարը։
Նինա Աչաջյանը խոսել է թոփ վենչուրային ընկերությունների հետ հանդիպումների, ինչպես նաեւ ստարտափների ներկայացման առանձնահատկությունների մասին։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հայաստանյան ստարտափ էկոհամակարգն աննախադեպ աճ է արձանագրել եւ դա մեծապես կապված է ստարտափ նախագծերը վենչուրային ընկերություններին գրագետ ներկայացնելու հետ:
Նինա Աչաջյանն ավարտել է Հարվարդի համալսարանը` ստանալով «Բիզնես կառավարում կառավարության մեջ» բակալավրի աստիճան, արժանացել է Michael C. Rockefeller կրթաթոշակի:
Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ: