10:04 | 15.10.18 | Նորություններ | 18717
SmartGateVC հիմնադրամը ներդրում է կատարել SuperAnnotate AI ստարտափում, որի արհեստական բանականության լուծումը թույլ է տալիս 5-20 անգամ կրճատել նկարների մշակման համար ծախսվող ժամանակը:
SuperAnnotate AI-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանի խոսքով, իրենց մշակած լուծումը միլիոնավոր դոլարներ խնայելու հնարավորություն կարող է տալ պոտենցիալ հաճախորդ-ընկերություններին (օրինակ՝ Google, Facebook, Uber), որոնք բախվում են ինքնավար ավտոմեքենաներից, արբանյակներից, դրոններից եւ այլ մեթոդներով ստացվող նկարների հոսքի հետ։
«Որպես ներդրող, առաջին հերթին աջակցում ես հաղթողներին։ Վաղ շրջանի ստարտափները շատ անորոշ են, բայց նաեւ շատ անձնական։ Այստեղ դու աշխատում ես մարդկանց հետ, որոնց հարգում ես եւ ամբողջովին վստահում։ Շատ ուրախ ենք ներդրում կատարել այս հիանալի թիմում»,- ասել է SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:
SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանն էլ հավելել է, որ ստարտափը կարող է կարեւոր դեր խաղալ արհեստական բանականության առաջընթացի հարցում։
$3 մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը: