13:01 | 11.10.18 | Նորություններ | 3978
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը։
Այն կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:
Գիտաժողովին կմասնակցեն տարբեր ոլորտներում առաջատար տեխնոլոգիաներով զբաղվող գիտահետազոտողներ եւ ինժեներներ։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Կազմակերպիչների խոսքով, գիտաժողովում խրախուսվելու է գիտության եւ ՏՏ ոլորտի համագործակցությունը: Զուգահեռաբար անցկացվելու են նիստեր վեց ոլորտներում` քվանտային հաշվարկներ, մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, կիբեր անվտանգություն, համակարգչային տեսունակություն, վերականգնվող էներգետիկա։
Գիտաժողովին աջակցում է Եվրոպական միությունը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) միջոցով, «SmartGateVC»-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ DISQO ՍՊԸ-ի հետ համատեղ: