10:43 | 09.10.18 | Նորություններ | 3402

Երեւանում ՏՏ ոլորտի կանանց նվիրված համաժողով կկայանա

Հոկտեմբերի 10-ին՝ 18:30-ին, HIVE Ventures-ը Երեւանում առաջին անգամ կկազմակերպի ՏՏ ոլորտի կանանց նվիրված համաժողով:

FAST հիմնադրամում կայանալիք միջոցառման նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի հայ կանանց, խոսել վաղ շրջանի ներդրումների առանձնահատկությունների մասին եւ ոգեւորել ոլորտի նորեկներին՝ զբաղվելու ձեռներեցությամբ:

«Չնայած նրան, որ Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է գենդերային բազմազանության բարձր ցուցանիշ, մի բան պարզ է՝ դեռ շատ քիչ են այն կանայք, որոնք որոշում են ձեռներեցությամբ զբաղվել եւ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում»,- նշել են HIVE Ventures-ում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին էլ Երեւանում կկայանա HIVE Ventures-ի ամենամյա տեխնո համաժողովը: