15:50 | 08.10.18 | Նորություններ | 7729
Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից Family Network (Fnet) ընկերությունը Երեւանում մասնակցել է ԴիջիԹեք 2018 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին։
Միանալով ցուցահանդեսի «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսին՝ Fnet-ն իր գունազարդ տաղավարում հանրությանը ներկայացրել է նորարարական առաջարկներ ու լուծումներ։
«Ընկերությունը ԴիջիԹեք 2018 14-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին իր խոսքն էր ասում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում, կարեւորելով` ծառայությունների թվայնացման արագությունն ու արդյունավետությունը ինչպես Երեւանում, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով»,- նշել են Fnet-ում:
ԴիջիԹեք-ի ընթացքում Fnet-ի թիմը ներկայացնում էր Fnet IPTV-ն՝ օպտիկամանրաթելային մալուխով մինչեւ բնակարան հասնելու հնարավորությամբ։ Այն կոչվում է «օպտիկա մինչեւ տուն» եւ տրամադրում է գերարագ ինտերնետ՝ GPON տեխնոլոգիաների միջոցով։
«Ունենք արդեն TimeShift ասվածը (catch up)՝ ժամանակի կառավարման հնարավորությամբ, որը թույլ է տալիս գործունյա եւ գերզբաղված մարդկանց, ովքեր չեն հասցրել դիտել իրենց սիրելի հաղորդումները, հետշրջել ծրագիրը եւ լրացնել բացթողումը, ինչպես նաեւ պատվիրել տեսանյութեր, տեսահոլովակներ եւ կինոֆիլմեր տարաբնույթ կինոդարաններից։ Տրամադրում ենք սարքեր, որոնք հին հեռուստացույցները կարող են վերածել սմարթ հեռուստացույցի»,- նշել է Fnet ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը։
Գեւորգ Ենգիբարյանի խոսքով՝ թվայնացվող աշխարհում ինտերնետն ու հեռուստատեսությունն այն պատուհաններն են, որոնք ելք են ապահովում դեպի աշխարհ, դեպի բուռն իրադարձություններ եւ գործընթացներ՝ առանց հեռուստատեսության եւ ինտերնետի ոչ մի բիզնես չի կարող հաջողել, հնարավոր չէ ապահովել կրթության եւ ինքնակրթության գործընթացները։
«Այդ է պատճառը, որ մենք մեզ պարտավորված ենք զգում հասցնել ինտերնետը Հայաստանում տարածապես դժվար հասանելի բնակավայրեր՝ մարզեր, թաղամասեր, համայնքներ, գյուղեր, որպեսզի բոլոր բնակիչներն ու տնտեսությունները կարողանան օգտվել գերարագ եւ մատչելի ինտերնետից, կտրված չլինեն արտաքին աշխարհից»,- ընդգծել է Գեւորգ Ենգիբարյանը։
Family Network ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից է: Fnet-ն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում եւ մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաեւ catch up գործառույթ) եւ գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
Ընկերությունը տրամադրում է 80 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ Երեւան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաեւ Արարատի մարզ՝ Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ, Արեւաբույր գյուղերում եւ Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: Family Network-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն ու ինտերնետ բազմաբնակելի շենքերում եւ սեփական տներում: