14:48 | 08.10.18 | Նորություններ | 13719

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողները կմասնակցեն iPhone SE-ի եւ Honor 9 Lite-ի խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից մինչեւ 30-ը (ներառյալ), ցանկացած սմարթֆոնի գնորդ հնարավորություն կստանա մասնակցել 27 iPhone SE (32 ԳԲ) եւ 54 Honor 9 Lite սմարթֆոնների խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը եւ ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

Ընկերությունում նշել են, որ սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ հոկտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը կարելի է հետեւել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օր՝ 11:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրը՝ 21:00-ին:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: