Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Dasaran կրթական կենտրոն:
Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել արդիական կրթաձեւերի, ներառական կրթության եւ ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ աշխատանքային սեմինարին՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների համար:
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ կենտրոնում աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին, որը միտված է աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքաձեւերի մասին իրազեկվածության բարձրացմանը։
«Երազանքը դա հետազոտելու, ճշմարտությունը գտնելու լավագույն ճանապարհներից մեկն է, առանց երազանքի չգիտես՝ ուր գնաս», - երեխաների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը: