14:38 | 03.09.18 | Նորություններ | 3916

STEP դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հայտարարել է Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է: Հաղթողները պարզ կդառնան նոյեմբերի 24-ին կայանալիք վենչուրային ֆորումի շրջանակում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:


Ծրագիրը նպատակ ունի զարկ տալ ձեռներեցությանը եւ նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա:

Նպատակներից է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին եւ ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Մրցույթին կարող են մասնակցել 2 եւ ավելի հոգուց բաղկացած թիմեր, որոնք պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը, մաքուր տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, բլոկչեյնը, մեծ տվյալները (Big Data) եւ այլն:

Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի՝ ընտրված թիմերին տրամադրելով €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհ: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

Ընտրված թիմերը կստանան նաեւ մենթորություն, կապեր պոտենցիալ ներդրողների հետ եւ այլն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: