10:58 | 14.08.18 | Նորություններ | 12174
Ուսանողներին եւ գործատուներին կապող Breedge հայկական ստարտափն ԱՄՆ-ում մասնակցել է Imagine Cup 2018-ի եզրափակչին:
Ստարտափը մինչ ԱՄՆ մեկնելը հաղթահարել է մրցույթի հայաստանյան եւ ԱՊՀ փուլերը:
Չնայած նրան, որ Breedge-ը չի եղել մրցույթի հաղթողների ցանկում, սակայն բարձր գնահատականներ է ստացել Microsoft-ի ներկայացուցիչների կողմից:
Հիշեցնենք, որ Breedge-ը Armenia Startup Academy-ի շրջանավարտ է: Մայիսի վերջին ստարտափը Մինսկում մասնակցել է EMERGE միջազգային կոնֆերանսին եւ հասել մինչեւ կիսաեզրափակիչ: