10:35 | 21.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 44473
Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:
Breedge
Breedge-ը ուսանողներին եւ գործատուներին կապող հարթակ է, որը թույլ է տալիս աշխատանքի ընդունել ուսանողներին՝ առավելագույն արդյունավետությամբ:
Հարթակի յուրահատկությունը, թիմի անդամների խոսքով, այն է, որ ընտրության գործընթացում հաշվի է առնվում ուսանողի անձը եւ կազմակերպության մշակույթը:
Թիմի անդամներն են Վահան Մելքոնյանը, Դավիթ Թամրազյանը, Լիանա Հակոբյանը, Ալեքսանդր Դավթյանը, Մարկ Համազասպյանը:
Թիրախային լսարանը փոքր, միջին եւ մեծ կազմակերպություններն են՝ ՏՏ եւ Business ոլորտում։
Առաջիկա տարվա ընթացքում Breedge-ը ցանկանում է ավելի մեծ աջակցություն ստանալ եւ մասնակցել աքսելերացիոն ծրագրի:
Pic Pen
Pic Pen խաղը զարգացնում է երեխաների երեւակայությունը եւ հմտությունները, սովորեցնում գունազարդել եւ ստեղծագործել:
Խաղը, որին նախկինում անդրադարձել էինք, առանձնանում է իր բազմազան գունազարդման գործիքներով եւ ապահովում պատկերների անսահմանափակ տեսականի:
Թիմում վեց հոգի է, որոնցից երկուսը հիմնադիրներն են:
Թիրախային լսարանը 2-6 տարեկան երեխաներն են եւ նրանց ծնողները:
«Armenia Startup Academy-ին մասնակցությունը մեզ տվեց շատ նոր հնարավորություններ, նոր գիտելիքներ եւ այդ գիտելիքները ճիշտ օգտագործելու հմտություններ: Առաջիկա մեկ տարում պլանավորում ենք լինել առաջիններից մեկը ամերիկյան եւ ռուսական շուկաներում»,- նշել են ստարտափում:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան