13:20 | 18.07.18 | Նորություններ | 4486

Մոբայլ սարքերի եւ տվյալների պաշտպանության խորհուրդներ «Կասպերսկի»-ից

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի կողմից 2017թ. 32 երկրում անցկացված հետազոտության համաձայն, հարցվածների միայն 48%-ն է պաշտպանում մոբայլ սարքերը PIN-կոդով կամ գաղտնաբառով։

Դա նշանակում է, որ մարդիկ իրենց ենթարկում են սմարթֆոններում, պլանշետներում եւ որոշ այլ սարքերում պահպանվող արժեքավոր տվյալները բոլորի, այդ թվում՝ չարագործների համար հասանելի դարձնելու ռիսկին։

Այսօր շատ օգտատերեր առցանց գործողությունների համար կիրառում են մոբայլ սարքեր։ Հարցվածների 71%-ը կանոնավոր կերպով համացանց է մտնում սմարթֆոնի, իսկ 35%-ը՝ պլանշետի միջոցով։ Այդ պատճառով սարքի գողությունը կարող է իսկական ցնցում առաջացնել։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների տվյալներով՝ հարցվածների մեկ երրորդից ավելին (41%) կիրառում է սմարթֆոնը առցանց-բանկինգի գործողությունների համար։ Դա նշանակում է, որ սարքի կոտրանքի կամ կորստի դեպքում չարագործները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրոջ գաղտնի ֆինանսական տեղեկատվությանը։ Բացի այդ, հարցվածների 57%-ը կանոնավոր կերպով սմարթֆոնի միջոցով մտնում է էլեկտրոնային փոստ, եւ 59%-ը՝ սոցիալական ցանցեր։

Հարցված օգտատերերի միայն 30%-ն է ստեղծում մոբայլ սարքերում պահպանվող տվյալների պահեստային կրկնօրինակներ, 21%-ն է կիրառում գողությունից պաշտպանության «Հակագող» գործառույթը եւ 11%-ն է ծածկագրում ֆայլերը (նիշք) եւ պանակները (folder)` դրանց չարտոնված հասանելիությունը կանխարգելելու համար։

Կիբերանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը ներկայացրել է խորհուրդներ՝ մոբայլ սարքը եւ դրա տվյալները գողերից պաշտպանելու համար: Դրանք են՝

- Սարքում տեղադրել գոնե քառանիշ, ավելի լավ է՝ 6-անիշ գաղտնաբառ եւ որքան հնարավոր է բարդ տարբերակ,
- կիրառել մատնադրոշմով կամ դիմապատկերով արգելաբացում (ահա մատնադրոշմների մասին գրառումը, եւ ահա՝ դիմապատկերով արգելաբացման մասին գրառումը),
- սարքում միացնել «Հակագող» համակարգը։ Ժամանակակից մոբայլ օպերացիոն համակարգերում նման հնարավորություններն արդեն ներդրված են։ Apple-ի iOS-ում այն կոչվում է Find my iPhone, իսկ Google-ի Android-ում՝ Find your phone։ Այդ գործառույթները թույլ են տալիս գտնել սարքը դրա տեղորոշման տվյալների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելափակել այն եւ նույնիսկ ջնջել սարքի բոլոր տվյալները,
- Android-սարքերում կիրառել ընդլայնված գործառույթներով հատուկ հավելվածներ, օրինակ, Android-ի համար Kaspersky Internet Security, որը ոչ միայն թույլ է տալիս սմարթֆոններում եւ պլանշետներում հայտնաբերել վնասաբեր ծրագրերը, ապահովում է անձնական տվյալների անվտանգությունը՝ ավտոմատ կերպով ստուգելով բոլոր հավելվածներն ու ֆայլերը եւ արգելափակելով կասկածելի վեբ-կայքերն ու հաղորդագրությունների վտանգավոր հղումները, այլ զինված է «Հակագող» համակարգով: 

Android-ի համար Kaspersky Internet Security-ն կարելի է ներբեռնել այստեղ։ Բազային տարբերակն անվճար է, եւ այնտեղ առկա է «Հակագող» գործառույթը։

Նշենք, որ 2017թ. «Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է վնասաբեր մոբայլ ծրագրային ապահովման 42,7 միլիոն գրոհ, ինչը 2,7 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։