16:47 | 11.07.18 | Նորություններ | 14455
Տավուշի մարզի Դովեղ գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ ընկերների աջակցությամբ գործարկվել է ոռոգման ջրի համակարգ:
Բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար ներդրվել է 19.5 միլիոն դրամ: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը:
«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող մարդկանց՝ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի եւ Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարեւոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը եւ լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,-նշել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը: