12:50 | 14.06.18 | Նորություններ | 3914

Ընտրություններ բլոկչեյնի միջոցով. նոր հաքաթոնն ընդունում է հայտեր

Հունիսի 23-ին Երեւանում կայանալիք YLedger կոնսորցիումի եւ Zap.org-ի կազմակերպված բլոկչեյն լուծումներով ընտրություններին նվիրված հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր:

Hero House կենտրոնում կայանալիք հաքաթոնին կարող են մասնակցել թիմեր (2-5 հոգի), որոնք 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները:

Հաքաթոնին մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ՝ մինչեւ հունիսի 18-ը:

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կարժանանան համապատասխանաբար $1 000, $500 եւ $250 դրամական մրցանակների:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Երեւանում ամփոփվեցին առաջին անգամ անցկացվող Yerevan Blockchain Hackathon-ի արդյունքները: Հաքաթոնին մասնակցեց 7 թիմ, որից 4-ն արժանացավ մրցանակի: