12:17 | 13.06.18 | Նորություններ | 12651

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիի փողոցները կլուսավորվեն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ, մինչեւ տարեվերջ Տավուշի մարզի Չինարի գյուղում կներդնի LED լուսավորության համակարգ:

«Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաքին լուսավորության համակարգի ապահովումը Չինարիում առաջնահերթ խնդիր է: