09:33 | 13.06.18 | Նորություններ | 18695

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» եւ «Y» սակագնային պլանները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել «X» եւ «Y» սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», այնքան,  որքան նրանք կցանկանան, ինչպես նաեւ օգտվել ձայնային, ինտերնետային եւ SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում:

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային եւ մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 եւ ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Սակագնային պլան «X»

*208*5000#

Սակագնային պլան  «Y»

*208*2800#

§  Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *

§  Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *

§  10 ԳԲ ինտերնետ

§  5 ԳԲ ինտերնետ

§  ԶԱՆԳԵՐ 300 րոպե **

§  ԶԱՆԳԵՐ 100 րոպե **

§  ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ***

§  ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ****

§  500 SMS *****

§  300 SMS *****

Ակտիվացման գին 5000 Դ

Ակտիվացման գին 2800 Դ

 
««X» եւ «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչեւ նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին եւ դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաեւ նվիրված է Երեւանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

*սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
**ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա
***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո
****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո
*****դեպի ՀՀ բջջային ցանցեր