11:54 | 10.04.18 | Նորություններ | exclusive 16669

Հայ-բրիտանական WICASTR-ը կմասնակցի «թագավորական մրցույթին»

Հայ-բրիտանական WICASTR-ը 42 ստարտափերի թվում ընտրվել է՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հիմնադրած, տեխնո աշխարհում մեծ հեղինակություն վայելող Pitch@Palace 2018 մրցույթին:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են WICASTR-ում՝ նշելով, որ ապրիլի 25-ին Մեծ Բրիտանիայի Սբ Ջեյմսի պալատում տեղի կունենա Pitch@Palace 9.0 մրցույթի 2-րդ փուլը, որտեղ WICASTR-ը կներկայանա իր հիմնադիրներից մեկի՝ Արմին Սաիդիի կողմից:

Մրցույթի առաջին փուլը կայացել է մարտի 13-ին Մանչեսթրի համալսարանում:

Մրցույթի մեկնարկից հետո սկսվել է քվեարկություն «լավագույն ստարտափ» կոչման համար, որն ավարտվելու է ապրիլի 25-ին: Մրցույթում WICASTR-ի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ:


WICASTR-ում տեղեկացրել են, որ Pitch@Palace-ը կազմակերպվում է Յորքի Դուքս արքայազն Էնդրյուի կողմից, որն Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդին է: Այս տարվա Pitch@Palace-ում ներկայացվող ընկերություններն աշխատում են արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, իրերի ինտերնետի, կիբեր անվտանգության, բլոքչեյնի եւ այլ ոլորտներում:

Մրցույթում WICASTR-ը ներկայացել է իր SMART EDGE հարթակով, որն ապահովում է տվյալների մշակում եւ կոնտենտի (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր եւ այլ) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի առկայության:

Հարթակը կազմված է երկու բաղադրիչից՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր՝ տվյալների վերլուծության եւ իրական ժամանակում կոնտենտի տարածման հնարավորությամբ եւ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը եւ թարմացնել կոնտենտը:

«Ինտերնետում կատարվող ցանկացած գործողություն հրամանի տեսքով հասնում է որեւէ երկրում գտնվող կենտրոնացված սերվերի եւ նոր միայն վերադառնում մեզ: Որքան շատանում են այս հրամանները, այնքան մեծանում է դեպի սերվերներ գնացող տվյալների ծավալը, մինչդեռ քլաուդին հասնող տվյալների թունելի թողունակությունը մնում է նույնը: Այն ահռելի տեմպը, որով աճում են ինտերնետից կախված սմարթ սարքերը, սենսորները եւ կապակցված օբյեկտները, եւ այն տվյալների ծավալը, որոնք դրանք գեներացնում են եւ ուղարկում մշակման դեպի կենտրոնացված սերվերներ, շատ շուտով հանգեցնելու են խոտանի, առաջանալու է ինտերնետի դանդաղում, սպասման  ժամանակի ավելացում եւ, պարզապես, անհուսալի կապ»,- բացատրել են WICASTR-ում: