16:24 | 03.04.18 | Նորություններ | 4799

Reddit-ը թարմացրել է դիզայնը

Reddit սոցիալական նորությունների հարթակը 10 տարվա մեջ առաջին անգամ թարմացրել է դիզայնը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգտատերերի մի փոքր հատված կկարողանա օգտվել նոր դիզայնից արդեն այսօրվանից:


Այնուամենայնիվ, կայքի հին տարբերակը եւս կշարունակի աշխատել եւ ցանկության դեպքում օգտատերերը կկարողանան այն ետ բերել:

Նորացված Reddit-ը հասանելի կլինի 3 տարբերակով՝ քարտային, դասական եւ կոմպակտ:


Թարմացվել է նաեւ Reddit-ի թալիսմանը՝ Սնուն: