11:07 | 03.04.18 | Նորություններ | 27424

Beeline-ի քաղաքային հեռախոսակապը ներառվել է Quatro փաթեթներում

Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best եւ Quatro Max ծառայությունների փաթեթներում՝ ամսավճարները թողնելով անփոփոխ։

«Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են միասնական հաշիվը  եւ խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաեւ վճարել ընդամենը լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը»,- ասված է հաղորդագրությունում:

«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, եւ նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, եւ  Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար եւ շահավետ է»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Quatro-ի բաժանորդները մինչեւ 2019թ. հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։