14:07 | 30.03.18 | Նորություններ | 34583
Beeline-ը հայտարարում է երկու առաջարկի գործարկման մասին, որոնցից կարող են օգտվել երկրի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ։
Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն այսուհետ կարող են անվճար եւ անսահմանափակ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց: Բացի այդ, նրանք կարող են զանգեր իրականացնել դեպի Ռուսաստանի ֆիքսված հեռախոսացանց ընդամենը 15 դրամ/րոպե սակագնով:
«Մենք շարունակում ենք ֆիքսված կապի ծառայությունները դարձնել էլ ավելի հարմար եւ հասանելի մեր հաճախորդների համար։ Նախկինում նման առաջարկ չի եղել, եւ սա հիանալի հնարավորություն է մեր բաժանորդների համար շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց ընկերների եւ հարազատների հետ՝ առանց անհանգստանալու սակագների եւ զանգի տեւողության մասին։ Մեր ֆիքսված կապի բաժանորդներ են ավելի քան 400 000 ընտանիքներ Հայաստանում, եւ այժմ քաղաքային հեռախոսից Ռուսաստան զանգելը նրանց համար ոչ միայն հարմար է, այլ նաեւ հնարավորինս մատչելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նոր հնարավորությունից օգտվելու համար բաժանորդներից կպահանջվի հավաքել անհրաժեշտ համարը միջազգային կոդով, կամ զանգահարել *88* կոդի միջոցով։
Առաջարկը գործում է մինչեւ 2019թ․ հունվարի 15-ը։