Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքը, որի համահիմնադիր ու գործադիր տնօրենը Ալեքսիս Օհանյանն է, $200 մլն է ներգրավել` ընկերության պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ռաունդի շրջանակում:
Recode-ի փոխանցմամբ` ընկերությունն այս պահին գնահատվում է $1,8 մլրդ:
Ներդրումն իրականացրել են Andreessen Horowitz, Sequoia Capital, Vy Capital, Fidelity վենչուրային ֆոնդերը, ինչպես նաեւ ներդրողներ Սեմ Ալտմանը (Y Combinator-ի նախագահ) եւ Ռոն Քոնվեյը (SV Angel).
Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Reddit-ը նախատեսում է ներդրումն օգտագործել վեբ տարբերակի թարմացման եւ տեսանյութերի հետ աշխատանքի լուծումներ գտնելու նպատակով: Հարթակն ամսական 300 մլն այցելու ունի:
Ալեքսիս Օհանյանը դեռ 2015թ. Հայաստան կատարած այցի ժամանակ հարցազրույց էր տվել Itel.am-ին, որը հասանելի է այստեղ: