17:54 | 07.08.17 | Նորություններ | 7690

Հայտնի է Telcell-ի առաջին «Սուպերհաջողակ վճարողը»

«Թել-Սել»-ն իր «Հաջողակ վճարող» ակցիայի շրջանակում խաղարկել է առաջին Renault Logan ավտոմեքենան, որի շահողն ընտրվել է վիճակահանությամբ:

Ընկերությունում նշել են, որ մեքենայի հաղթողը հայտնի է դարձել օգոստոսի 4-ին՝ «Թումո»-ի այգում ընկերության 10-ամյակին նվիրված համերգի շրջանակում, որին մասնակցել են Արամ MP3-ն, DJ PILLZ-ը եւ Կարինե Առուստամյան & The Band-ը:

Ավտոմեքենան շահել է Սեդրակ Գրիգորյանը:

Ընկերությունում նշել են, որ վիճակախաղը շարունակվում է. 15 օր պարբերականությամբ խաղարկվելու են տարբեր մրցանակներ, այդ թվում՝ iPhone 7 հեռախոսներ, իսկ դեկտեմբերի 26-ին անցկացվելու է երկրորդ Renault Logan-ը շահողի վիճակահանությունը:
 
Ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար պետք է գրանցվել www.telcell.am կայքում: