16:08 | 07.08.17 | Նորություններ | 33725
Beeline-ի աջակցությամբ կայացած «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակից ավելի երգերի պրեմիերաներ:
«Սիվիլ Արտ» ՀԿ-ի «Հուսո առագաստ» փառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 14-16-ը Սեւանի «Վիշապ» լողափում:
«Շատ հաճելի է տեսնել եւ մասնակից լինել երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական կայացմանը: Արվեստն այն ոլորտներից է, որը մեր բոլորի կյանքը դարձնում է ավելի լավը, եւ Beeline-ը հպարտ է իր աջակցությունը տրամադրել նման հրաշալի նախաձեռնությանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Փառատոնի եզրափակիչ փուլի համերգին ներկա է եղել 150-ից ավելի հանդիսատես, այդ թվում՝ Գյումրիի եւ Վանաձորի մանկատների սաներ։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: