09:43 | 11.04.17 | Նորություններ | 7498
«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ։
Դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան աշխատանքի անցնել «ՀայՏեք» կենտրոնի գործընկեր ծրագրավորման ընկերություններից մեկում։
Դասընթացները մեկնարկելու են սույն թվականի ապրիլի 18-ից։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: