17:03 | 09.03.17 | Նորություններ | 14055
Բրիտանական խորհուրդը, Beeline–ը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնի մեկնարկի մասին։
Մարտին փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրում եւ Մարտունիում:
Փառատոնն արդեն մեկնարկել է Գյումրիում, որից հետո այն կայցելի Դիլիջան:
«Յուրաքանչյուր տարի փառատոնն այցելում է տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս մշակութային կյանքը մայրաքաղաքից տեղափոխել նաեւ այլ կենտրոններ: Չորս մարզում հանդիսատեսը կդիտի բրիտանական նորագույն ֆիլմերը», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
«Աջակցելով նման ծրագրերի իրականացմանը, Beeline–ն օգնում է երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք չափազանց կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ցուցադրությունների մուտքն ազատ է: