17:01 | 07.03.17 | Նորություններ | 15029

Beeline-ն աջակցել է «Ներառականությունն իմ համայնքում» ցուցահանդեսին

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ:

ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երեւանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 17-ը: Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին:

Ցուցահանդեսի ավարտին առավելագույն քվե ստացած լուսանկարի հեղինակը կճանաչվի հաղթող եւ կհրավիրվի փառատոնի փակման արարողությանը:

Ցուցահանդես կարելի է այցելել՝ նախապես գրանցվելով այստեղ: