15:50 | 07.03.17 | Նորություններ | 15080

Beeline-ը «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղ կանցկացնի

Beeline-ը հայտարարում է «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին:

Նախաձեռնության շրջանակում մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը կխաղարկվեն 5000 մրցանակներ՝ լիցքավորման քարտեր, Beeline-ի գեղեցիկ համարներ, ականջակալներ, լուսանկարման ձողեր (selfie stick) եւ նվեր քարտեր 10 000 ՀՀ դրամ նոմինալով:

Վիճակախաղին մասնակցության հնարավորություն են ստանում այն բոլոր ֆիզիկական անձիք, ովքեր մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ Beeline-ի գրասենյակներում ձեռք կբերեն սմարթֆոն եւ կմիանան Beeline-ի այն սակագնային փաթեթի առաջարկին, որը նախատեսված է վիճակախաղի պայմաններով:

«Հայաստանում ես ծանոթացա մի շատ գեղեցիկ ավանդույթի՝ ամբողջ ամսվա ընթացքում նշել կանաց տոնը: Մենք Beeline-ում որոշեցինք այս օրերն դարձնել էլ ավելի տոնական, ինչի արդյունքում կխաղարկենք բաժանորդների շրջանում բազմաթիվ մրցանակներ: Beeline-ը շնորհավորում է հաճախորդներին երկար սպասված գարնան գալու եւ առաջիկա տոների կապակցությամբ եւ նվիրում է մրցանակներ բոլոր սմարթֆոն գնողներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: