11:45 | 04.07.16 | Նորություններ | 4911

Հայտնի են «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողները

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացած «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը՝ արժանանալով 600 հազ., 400 հազ. եւ 260 հազ. դրամ պարգեւավճարի:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող մրցույթի պահանջն էր հասնել նպատակակետ, նետել 300-գրամանոց բեռն ու վերադառնալ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մասնագիտական ժյուրիի անդամները:

Մրցույթն իրականացվել է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: