05:41 | 14.06.16 | Նորություններ | 4024

Ucom-ը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության խաղերի հեռարձակման խնդիրը

Ucom-ի հեռուստատեսային կաբելային ցանցում առկա սպորտային հեռուստալիքներով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը չեն հեռարձակվում այն պատճառով, որ Հայաստանի տարածքում դրանց ցուցադրման բացառիկ իրավունքը պատկանում է Հանրային հեռուստաընկերությանը:

Այդ մասին Մեդիամաքսին հայտնել են Ucom ընկերությունում:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի տարածքում Եվրոպայի առաջնության հեռարձակման բացառիկ իրավունքները պատկանում են իրեն, «ինչը նշանակում է, որ Եվրոպայի առաջնության հանդիպումները ՀՀ տարածքում կարող են հեռարձակվել միայն Հանրային հեռուստաընկերության կողմից»:

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նաեւ Եվրոպական Հեռարձակողների Միության (EBU) պաշտոնական գրությունը հեռարձակման իրավունքի մասին։