Microsoft-ը կգնի LinkedIn սոցիալական ցանցը $26.2 մլրդ-ով:
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Microsoft-ը:
Ակնկալվում է, որ LinkedIn-ը կշարունակի պահպանել իր բրենդը, մշակույթը եւ անկախությունը: Ընկերության գործադիր տնօրենը եւս կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:
Նախատեսվում է, որ գործարքն ավարտին կհասցվի այս տարի: