12:47 | 10.05.16 | Նորություններ | 4065

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Samsung A310-ի ձեռքբերման նոր առաջարկ է ներկայացրել

Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով՝ կարելի է ստանալ «Samsung A310» սմարթֆոնը 1 դրամով:

13 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաեւ ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ:

«Որակյալ սմարթֆոնը պարտադիր չէ, որ թանկ արժենա: Ահա այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում՝ շուկայում ձայնային եւ տվյալների փոխանցման ամենատարբեր ծառայություններ առաջարկելիս: «Samsung A310» սմարթֆոնից զատ, մատչելի ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է զգալի ծավալով խոսելաժամանակ՝ ցանցի ներսում եւ դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաեւ՝ տվյալների զգալի ծավալ՝ սմարթֆոնի միջոցով համացանցից օգտվելու համար: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թվի աճը խոսում է դրա պահանջարկված լինելու մասին: Ընկերությունը շարունակելու է առաջարկել սմարթֆոնների այլ մոդելներ եւս»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: