12:39 | 29.04.16 | Նորություններ | 4204

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կհիմնի PR ազգային մրցանակ

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կհիմնադրի ազգային մրցանակ PR ոլորտում:

Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը:

«Հանդիսանալով երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է կայացնել ճիշգրիտ որոշումներ, ընտրել ճիշտ մոդելներ՝ հաղորդակցություն կառուցելու ժամանակ։ Կարեւորելով այն, որ հանրային կապերի դերը շարունակաբար աճում է եւ արհեստավարժ մասնագետները գնալով ավելի գնահատված եւ պահանջված են դառնում շուկայում, շատ ուրախ եմ, որ հենց Beeline է ստանձնել այս ոլորտի աջակցությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline: