10:30 | 29.04.16 | Նորություններ | 3766

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով:

«Հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը ընկերությունում, որպես ներքին ընթացակարգերի, կանոնակարգերի եւ գործընթացների բաղկացուցիչ մաս, նման է առողջ ապրելակերպի կանոններին հետեւելուն: Ընկերությունը նման է կենդանի օրգանիզմի. առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետեւել որոշակի կանոնների՝ զերծ մնալ վտանգավոր սովորություններից, նվազեցնել առողջության ռիսկերը եւ պարբերաբար ստուգել առողջական վիճակը՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման համար, հատկապես եթե խոսքն այնպիսի վտանգավոր, ձեւափոխվող եւ վարակիչ հիվանդության մասին է, ինչպիսին կոռուպցիան է: Շատ ավելի դյուրին է կանխարգելել հիվանդությունը, քան պայքարել դրա հետեւանքների դեմ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: