08:42 | 29.04.16 | Նորություններ | 4370

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների միջեւ անցկացվող ֆուտզալի մրցաշարի գործընկերն է

«Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարը:

Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): 

Մրցաշարի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Իր աջակցությունն է ցուցաբերում նաեւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը, որն ապահովում է մասնակիցներին ըմպելիքով:

Մրցաշարին մասնակցելու են News.am կայքի, «Ավետիս», «Կենտրոն», «Երկիր մեդիա»,  հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն», «Հայկական ժամանակ» թերթերի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի «U-99» լրագրողներից ձեւավորված  8 թիմերը:

Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2016» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ:

Մրցանակների կարժանանան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը: