11:54 | 22.02.16 | Նորություններ | 3994

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները 2015թ. կազմել են 10,3 մլրդ դրամ

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը կազմել են 10,3 մլրդ դրամ:

Ընկերությունում նշել են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ կապիտալ ներդրումներում նշանակալի չափաբաժին են կազմել բջջային ցանցի զարգացման նպատակով, այդ թվում՝ ծածկույթի ընդլայնմանն ու ցանցի թողունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար հատկացված միջոցները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G եւ 3G ցանցերի հասանելիություն է ապահովում բնակչության՝ համապատասխանաբար 99,8 եւ 98,8 տոկոսին, իսկ 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 46,6 տոկոսին:

Ընդհանուր առմամբ` 2005-2015թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները (CAPEX) կազմել են 191,4 մլրդ դրամ: