10:01 | 22.02.16 | Նորություններ | 3817
Բրիտանական Ֆիլմերի 14-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում։
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ եւ դիտում այդ ֆիլմերը եւ տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների ներգրավվածության աճին եւ դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ մեր աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգեւելով միմիայն դրական լիցքեր եւ բարձր տրամադրություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Փառատոնի ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ: