11:51 | 17.02.16 | Հոդվածներ | exclusive 4692

Demo Day-ին ընդառաջ. Cafemobile-ը կօգնի սրճարանում արագ սպասարկվել

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

Cafemobile հավելվածը հաճախորդներին հնարավորություն է տալիս ծանոթանալ տվյալ ժամանցի վայրի ճաշացանկին, ամրագրել սեղան եւ արդեն տեղում կանչել մատուցողին կամ վերցնել հաշիվը։

Թիմի կազմում են Արամ Պետրոսյանը, Հուսիկ Գրիգորյանը եւ Վոլոդյա Բաբիկյանը:

Itel.am-ի հետ զրույցում Արամ Պետրոսյանը պատմել է, որ Cafemobile-ի ստեղծման գաղափարն առաջացել է, երբ գարեջրատներից մեկում մատուցողին շատ երկար են սպասել:

«Այդ ժամանակ էլ որոշեցինք պատրաստել հավելված, որը կօգնի երկար չսպասել եւ որի միջոցով հնարավոր կլինի կանչել մատուցողին»,- նշել է նա:



Պատրաստ է հավելվածի դեմո տարբերակը, որը մշակվում է երեւանյան սրճարաններին եւ ռեստորաններին ներկայացնելու համար:

Նախատեսվում է Android հավելվածը գործարկել մոտ ապագայում:

«Ընդգրկվելով ստարտափ աքսելերացիայի ծրագրում՝ մենք որպես թիմ ոչ միայն օգտվում էինք կենտրոնի տարածքից, համակարգիչներից եւ սերվերից, այլեւ ստանում մշտական խորհրդատվություն թե տեխնիկական եւ թե մարկետինգային հարցերի վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է առաջին քայլերն անող ստարտափի համար»,- իր հերթին նշել է Հուսիկ Գրիգորյանը։

Նարինե Դանեղյան