17:09 | 27.01.16 | Նորություններ | 4546
Beeline-ը տեղեկացնում է, որ Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակիչը կհեռարձակվի հունվարի 28-ին YouTube-ով:
Հիշեցնենք, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական ժյուրին հաղթող է ճանաչել երեք թիմերի:
Սեպտեմբերին մեկնարկած Eurasia Mobile Challenge մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է:
Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ:
Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետեւյալ կատեգորիաներում` «ժամանց եւ մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: