17:04 | 27.01.16 | Նորություններ | exclusive 1927

Startup Europe Week 2016 նախաձեռնությունը կանցկացվի նաեւ Երեւանում

Փետրվարի 5-ին՝ ժամը 10։30-15։30-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Europe Week 2016 Armenia-ն, որն անցկացվում է Startup Europe Week 2016 նախաձեռնության շրջանակում:

Itel.am-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից հաղորդել են, որ Հայաստանը տարածաշրջանից նախաձեռնությանը միացած միակ երկիրն է:  

«Հայաստանն այս տարի միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որն անցկացվելու է փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում: Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու աջակցության հնարավոր տարբերակները, որոնք իրականացվում են ստարտափ ընկերությունների օժանդակության համար: Սա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների եւ սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ եւ լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում ստարտափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,- նշել են ՁԻՀ-ում:

Հայաստանի՝ մասնակցության նախաձեռնությունը պատկանում է ՁԻՀ-ին եւ IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնին:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Միջոցառման թեմաներն են.

-Startup Europe եւ այլ եվրոպական նախաձեռնություններ,
-Սոցիալական ձեռներեցություն,
-Տեխնոլոգիական ստարտափների աքսելերացիա,
-Առկա ֆինանսավորման միջոցներ,
-Պետական աջակցություն: