Այսօր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների պատրաստած համակարգչային խաղերի ցուցադրությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ԳՏԿ-ի հետ համատեղ, այս տարվա ամառային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի եւ վեբ կայքերի պատրաստում:
Ամառային դպրոցին մասնակցել են Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտներ:
Ծրագրի նպատակն էր աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաեւ գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաեւ գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսա¬կան գիտելիքներն ամրապնդելու եւ կիրառելու նպատակով: