17:44 | 24.11.15 | Նորություններ | 4283

Beeline-ը շարունակում է աջակցել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամին

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են նոր 2015-2016 թթ. համերգաշրջանում համագործակցության շարունակման մասին: 

Համագործակցության նոր փուլի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի «Հայկական դասական երաժշտության գլուխգործոցներ» ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Արվեստի զարգացումը միշտ էլ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, եւ մենք այսօր ուրախ ենք հայտարարել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության շարունակման մասին: Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի անդամներին նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ եւ մաղթում հետագա ստեղծագործական հաջողություններ եւ նորանոր բարձունքներ: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել երաժիշտներին` Beeline-ի հաճախորդների սպասարկման բարելավման գործում ունեցած յուրօրինակ ներդրման համար: Ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից մեկը` Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն»-ն արդեն մի քանի ամիս հնչում է Beeline-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգելիս մինչեւ օպերատորին միանալը: Մենք ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ մեր բաժանորդներից այս երաժշտությունը տեղադրելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: